Բավ է պառակտվել
18-10-2022 11:27

Ադրբեջանը կրակում է սեփական դիրքերի, այնուհետև Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նախ կրակում են սեփական դիրքերի, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

«Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղոթյամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մեկ ժամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Սյունիքում։ Հայկական կողմը խստորեն պահանջել է դուրս բերել զորքերը․ Հայաստանի ՊՆ
Ադրբեջանը կրակում է Արցախի խաղաղ բնակավայրերի և մարտական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ