Բավ է պառակտվել
29-04-2019 15:34

Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի և Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը երկուշաբթի կրակել են Հայաստանի Տավուշի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ՞Նովոստի-Արմենիա՞գործակալությանը հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

՞Ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ մոտ Ժամը 13:00-ին կրակոցներ են եղել: Վնասներ և տուժածներ չկան՞,- ասել է Հովհաննիսյանը:
Հայկական ԶԼՄ-ները հայտնել են, որ կրակոցներ են եղել նաև Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2018 թվականի սեպտեմբերին ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել Բաղանիս, Կոթի, Չինարի Վազաշեն գյուղերը և Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը: