Բավ է պառակտվել
14-10-2022 09:32

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ և մեղադրել հայկական կողմին իբր գնդակոծության մեջ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից կրակակոծության մասին։

«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: