Բավ է պառակտվել
19-01-2023 13:57

Ադրբեջանը կրակ է բացել Երասխում տեղակայված ՀՀ մարտական դիրքի ուղղությամբ, հայ զինծառայողը ծանր վիրավորում է ստացել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։

«Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: