Բավ է պառակտվել
04-10-2022 09:13

Ադրբեջանը կրակ է բացել սահմանին հայկական դիրքերի ուղղությամբ՝ ականանետերի կիրառմամբ․ ՊՆ ՀՀ

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում։