Բավ է պառակտվել
11-04-2023 17:31

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետեր է կիրառել Հայաստանի Տեղ գյուղի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հայկական պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
«Ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները նույն ուղղությամբ կիրառել են ականանետեր։ Զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։