Բավ է պառակտվել
07-10-2022 12:38

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 զինծառայողի մարմին. օմբուդսմենը հայտարարում է խոշտանգումների հետքերի մասին

Ադրբեջանի կողմից Հայաստան տեղափոխված հայ զինծառայողների դիերը պահվել են ոչ պատշաճ պայմաններում, դրանց վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Օմբուդսմենը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը մեծ դժվարությամբ է հանձնել զոհված հայ զինվորների մարմինները։

«Դիերը շատ դեպքերում ենթարկվում են ԴՆԹ թեստավորման՝ նույնականացնելու համար, քանի որ դրանք պահվել են ոչ պատշաճ պայմաններում, կան նաև դիեր խոշտանգման հետքերով»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ եղել է դեպք, երբ զինծառայողը, ում մարմինը հանձնվել է Հայաստանին, ոչ մահացու վիրավորում է ստացել, սակայն մահացել է ներքին արյունահոսությունից Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։

«Դիակների նույնականացման և դատաբժշկական փորձաքննությունների անցկացման շնորհիվ նման դեպքեր կարող են էլի բացահայտել»,- ընդգծեց նա։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 133 հայ զինծառայողի մարմին։