Բավ է պառակտվել
04-12-2021 23:00

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 10 հայ զինծառայողի․ ԶԼՄ

Ադրբեջանը շաբաթ օրը հայկական կողմին է հանձնել 10 հայ զինծառայողի։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք մեջբերում են երկրի Պետական անվտանգության ծառայության հայտարարությունը։

Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ հանձնված զինծառայողները գերեվարվել էին 2021թ․ նոյեմբերի 16-ին;