Բավ է պառակտվել
19-11-2021 17:21

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված երեք հայ զինծառայողի մարմին

Երեկ ուշ երեկոյան Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան իր էջում Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
“Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից: ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան: Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի Հայաստանի ՊՆ-ն”,- ասվում է հաղորդագրությունում: