Բավ է պառակտվել
11-01-2022 20:40

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով հրետանային միջոցներ և ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 վիրավոր

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը։

«Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշել են, որ հայկականկողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Հունվարի 11–ի, ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է թշնամու կրակը։