Բավ է պառակտվել
30-11-2022 11:48

Ադրբեջանն ականանետից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հակառակորդը կիրառել է նաև ականանետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: