Բավ է պառակտվել
09-09-2022 09:56

Ադրբեջանը Հայաստանին հինգ ռազմագերի է վերադարձրել

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերի, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նրանց անունները․

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի
Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի
Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի
Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի
Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր

«Մենք ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

2022 թվականի օգոստոսին ԿԽՄԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից անհայտ կորած է համարվում 303 մարդ։