Բավ է պառակտվել
04-12-2021 23:07

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղի խաղաղ բնակչի մահվան փաստով

Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի ժամանակ ադրբեջանական պահակակետում Լեռնային Ղարաբաղի բնակիչ է մահացել։ ՌԴ խաղաղապահների օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,- ասված է տեղեկագրում։

Ավելի վաղ Արցախի իրավապահ մարմինները պարզել էին նախօրեին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 65-ամյա Սեյրան Սմբատի Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ճարտար համայնքի «Ղուրուսու» կողվող տեղամասից մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ զենքի և բռնության գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին ով զբաղվում էր անասնապահությամբ։ Տղամարդը տեղափոխվել է Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ սպանվել է ազգային ատելության շարժառիթով։