Բավ է պառակտվել
21-09-2022 21:21

Ադրբեջանը վերսկսել է կրակը․ հայկական կողմից կա վիրավոր


Ադրբեջանը կրկին կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Հայաստանի ՊՆ-ն։

Հակառակորդը կիրառել է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կա մեկ վիրավոր: