Բավ է պառակտվել
05-11-2020 09:50

“Շտապ օգնության” ավտոմեքենան հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ծուղակում․ ռազմական բժիշկը սպանվել է

Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպել է հայկական զինվորական համազգեստով խմբի և կանգ առել՝ օգնություն ցույց տալու նպատակով։ Սաշա Ռուստամյանն՝ առաջինը դուրս գալով ավտոմեքենայից հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել, իսկ “Շտապ օգնության” ավտոմեքենան գլորվել է ձորը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո ծառայությունից, ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի:

«Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվել է փրկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: