Բավ է պառակտվել
20-12-2020 13:30

Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին. Սահմանն այժմ անցնում է այստեղ (տեսանյութ)

Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածներն իրենց զգացնել տվեցին. ցանցում հայտնվել են տեսանյութեր նոր սահման դուրս եկած ադրբեջանցի զինվորների հետ:
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորների տեսանյութերը հրապարակել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանի ինքնիշխան հանրապետություն։ Սյունիք։ Որոտան գյուղի մոտակայքում։ Հենց հիմա։ Ադրբեջանցի զինվորներ», - գրել է Զոհրաբյանը Facebook-ում:


Նկատենք, որ, ամենայն հավանականությամբ, տեսանյութն արվել է Գորիսից Որոտան մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում, որտեղ Google-ի քարտեզի համաձայն ճանապարհը մտնում է Ադրբեջանի տարածք:
Նշենք նաև, որ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նախորդ օրն անցել էր այս հատվածով: Խորհրդային սահմանի հայկական կողմում այնտեղ տեղակայված էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կետ:
Սա Ադրբեջանի հետ սահմանին ճանապարհի միակ խնդրահարույց հատվածը չէ: Նույն իրավիճակն է Որոտանից հարավ՝ Շուռնուխ և Դավիթ Բեկ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև Կապանից հարավ:
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի Սյունիքի մարզում Ադրբեջանին սահմանակից ճանապարհի խնդրահարույց հատվածներում անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները։