Բավ է պառակտվել
31-08-2021 11:53

Ադրբեջանական զինծառայողները 75 գլուխ անասուն են հափշտակել Հայաստանից․ գյուղացիները վարկերը փակելու միջոցներ չունեն

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի Վայող Ձորի Սերս գյուղի Գոգի լեռ սարատեղում արածող 75 գլուխ անասուն են հափշտակել։
Նա նշել է, որ դեպքը կատարվել է օգոստոսի 16-ին։ ՄԻՊ գրասենյակ դիմած ականատեսների խոսքով՝ ադրբեջանցիները զինված են եղել։

Տուժած քաղաքացիները դիմել են մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս:

Գյուղացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ։ Նրանք չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը: