Բավ է պառակտվել
19-03-2021 12:42

Ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար խոշտանգում ու ծեծում են հայ ռազմագերիներին

Ադրբեջանցի զինշառայողները դաժան են վերաբերվում Ղարաբաղում 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների հետ, խոշտանգել են նրանց ինչպես գերեվարելիս, այնպես էլ անազատության մեջ պահելիս։ Այս մասին ասվում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, որ գերեվարված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում և խոշտանգումները նողկալի են և համարվում են պատերազմական հանցագործություն:
Նա ընդգծել է, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:
«Խոր մտահոգություն է առաջացնում նաև այն, որ անհայտ կորած մի քանի հայ զինվորներին վերջին անգամ տեսել են Ադրբեջանում ձերբակալված, և նրանց վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվել»,- նշել է Ուիլիամսոնը։

Կազմակերպությյան ներկայացուցիչները հանդիպել են 4 նախկին ռազմագերու հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։ Նրանք բոլորը պատմել են, որ իրենք պարբերաբար, երկար ծեծի են ենթարկվել։ Նրանցից մեկը հայտնել էր, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել էր իրեն էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել է, որ անընդհատ կրակայրիչով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել: Որոշ դեպքերում հայտնի է դարձել, որ առանձին ադրբեջանցի զինծառայողներ օգնություն են ցուցաբերել վիրավորներին։

«Բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, ովքեր դեռևս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- նշվել է Human Rights Watch-ի հայտարարությունում:

«Մենք լսել ենք պատմածները և դիտել հայ ռազմագերիների երկարատև և բազմակի ծեծի կադրեր, որոնց նպատակը նվաստաաղժցումն ու պատիժն էր»,- ասել է Ուիլյամսոնը։

Հայ ռազմագերիների մասին

Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճշգրիտ թիվ, պատճառաբանելով պետական գաղտնիք լինելու հանգամանքով։ Հայաստանի ԱԳՆ-ն ասել է 188 հայ ռազմագերու մասին ՄԱրդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվում են հայտեր ադրբեջանական գերության մեջ պահվող 228 հայի վերաբերյալ։
Սոցցանցերում հայտնվում է տեսահոլովակներ, որտեղ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորները և խաղաղ քաղաքավիներ ենթարկվում են ծաղրի և նվաստացուցիչ վերաբերմունքի։

Հայաստանը համաձայնեց կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում։ Առաջարկվում է ստեղծել մեխանզմ, որի համաձայն նոր գերիների հայտնաբերելու դեպքում կողմերը պարտավորվում են վերադարձնել նրանց առանց նախապայմանների։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է տուն վերադարձնել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ԲԱքուն Երևանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, իսկ մնացածը դիվերսանտներ են»։ Ի պատասխան, նախկին օմբուդսմեն, Արցածի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մեղադրել էր ադրբեջանցի առաջնորդին ստախոսության մեջ։