Բավ է պառակտվել
14-11-2021 17:54

Ադրբեջանական զինուժը փորձել է ճեղքել սահմանը․ տեղի ունեցել ինտենսիվ փոխհրաձգություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։

“Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան”,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նախօրեին ադրբեջանական զինված ուժերը կրակել են Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ։