Բավ է պառակտվել
12-05-2021 15:52

Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի Սյունիքի մարզում 3կմ առաջ է եկել

Ավելի վաղ մի շարք հայկական տելեգրամ ալիքներ հայտնել էին Իշխանասարում ադրբեջանական զինված ուժերի հետ զինված բախումների մասին։ Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։

Ադրբեջանական ԶՈւ-ն Հայաստանի Սյունիքի մարզում առաջ է բերել իր դիրքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նրա խոսքով, հակառակորդի հետ բանակցություններ են ընթանում ստիպելու՝ որ վերադառնան իրենց նախնական դիրքերը։ Միաժամանակ, նա հերքել է փոխհրաձգության մասին լուրերը։

Գորիսի համայնքապետի մյուս տեղակալ Իրինա Յոլյանն իր հերթին հայտնել է Սպուտնիկ Արմենիային, որ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է եւ եւս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Հարյուրներով շարված են»։ Այստեղ է գտնվում Սև լիճը, որի 30% հակառակորդի տարածքում է, սակայն ադրբեջանական կողմն, ըստ Յոլյանի, որոշել է ամբողջությամբ իր հսկաողության տակ վերցնել լիճը։

Յոլյանը նշել է, որ թշնամին որոշել է Շուռնուխի օրինակով հասնել մինչև հայկական բնակավայրեր։ Նա կոչ է արել ժողովրդին լսել Սյունեցիների ահազանգը, հակառակ դեպքում «բոլորիս վերջը գալու է»։

Հայաստանի ՊՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական ԶՈւ առաջխաղացումը Սյունիքում։

Ավելի վաղ մի շարք հայկական տելեգրամ ալիքներ հայտնել էին Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հետ զինված բախումների մասին։ Միաժամանակ, մի շարք լրատվականներ հայտնում են հայկական բանակը մարտական պատրաստության բերելու մասին։