Բավ է պառակտվել
18-11-2021 10:47

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ, կրակը լռեցվել է

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասվում է հաղորդագրությունում։