Բավ է պառակտվել
03-08-2022 00:09

Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, նրան փոխանցել են Բաքվին․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը, նրան փոխանցել են Բաքվին։

«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»,- հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանը։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում աճող լարվածության մասին լուրերի առնչությամբ։

«ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում․ մենք ներգրավված ենք մի քանի մակարդակներում. Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։