Բավ է պառակտվել
18-07-2020 14:25

Ադրբեջանցիները վրեժ են լուծում հայերից՝ տրորելով ծիրանն, իսկ հայկական ֆլեշմոբը հաղթում է ադրբեջանական սադրանքները

Հայ-ադրբեջանական հակամարտությունն աստիճանաբար տարածվում է աշխարհով մեկ․ նախօրեին տեղի ունեցավ միջադեպ Լոնդոնում, վերջին օրերին սոցիալական ցանցերը հեղեղված են ադրբեջանցիների կողմից հայկական ծիրանին հայտարարած «պատերազմի» վերաբերյալ հաղորդագրություններով:

Մարտական գործողություններ ծիրանի դեմ

«Երեկ հայրենասիրական տրամադրություններով լցված ադրբեջանցիներն ի նշան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոքի ... կարծո՞ւմ եք, կամավոր են գրանցվել: Աստված ձեզ հետ, նրանց գլխով այդպիսի միտք անգամ չի անցել։ Նրանք այնքան չեն սիրում Հայրենիքը, որ զոհվեն հանուն դրա։ նրանք շուկայում գնել են հայերից հայկական (!) ծիրանը և անմիջապես ոտքերով տրորել այն: Հայերն այդ գործողություններին հետաքրքրությամբ նայեցին և առաջարկեցին զեղչով մեծաքանակ ծիրան վաճառել՝ տրորելու համար, բայց ադրբեջանցիները փողերը վերջացել էին», - գրել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Դրանից հետո սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ Մոսկվայի «ՖուդՍիթի» շուկայից, որի տերերը՝ Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը ծնունդով ադրբեջանցիներ են, փողոց է հանվել մի քանի տոննա հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ։:

Արձագանք խտրականությանը

Ի պատասխան նման գործողությունների ՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը մի շարք բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ներառյալ՝ Ռուսաստանի նախագահի վարչակազմը:

«Հանդիպումների ընթացքում նա տեղեկացրել է հայ վարձակալների իրավունքների ոտնահարման հետևանքով առաջացած ծանր իրավիճակի մասին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ազգային հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, «ՖուդՍիթի» - ի ղեկավարները վստահեցրել են, որ բոլոր վարձակալներն, այդ թվում՝ հայերը, հավասարապես արժեքավոր են իրենց համար, և նրանք կանեն հնարավոր ամեն ինչ իրավիճակը կարգավորելու համար:

«Ռուսաստանի հայերի միությունը կապի մեջ է համապատասխան կառույցների հետ:
Հուսով ենք, որ այս հարցի շուտափույթ լուծումը կգտնվի և հորդորում ենք չտրվել սադրանքների», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆլեշմոբ՝ ի փրկություն ծիրանի

 

Ծիրանի դեմ ուղղված այսպիսի գործողություններն արժանացան հայ համայնքի բուռն արձագանքին, հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ, կոչ անելով մարդկանց գնել մրգերը, քանի դեռ չեն փչացել:

Յուրօրինակ ֆլեշմոբին միացավ նաև ռուսաստանցի գրող, «Արարում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Աբգարյանը:

«Հարգելի մուսկվացիներ, հայկական ծիրանը, որը բառացիորեն փողոց է հանվել « ՖուդՍիթի» շուկայից, կարելի է գնել հետևյալ հասցեներով ՝«Бухта» առևտրի կենտրոն, Դմիտրովսկու պող., 165, մասնաշենք 1, ժամը 06: 00-19: 00; առևտրի կենտրոն "Шелковый Путь" , Մոսկվա, ՄԿԱԴ, 32-րդ կմ (արտաքին կողմից), ժամը 9: 00-ից 22: 00-ը։ Ծիրանը գերազանց որակի է, շուկայականից ցածր գնով (1կգ՝ 100-150 ռուբլի ), քանի որ "Бухта"-ն и "Шелковый Путь"-ն անվճար ընդունել են բեռնատարները։ Այս կերպ նրանք որոշել են աջակցել հայ գյուղացուն։

Իսկ «ՖուդՍիթիի» սեփականատերերը լավ կլինի, որ հիշեն, որ երկու երկրների միջև հակամարտությունը երրորդ երկրի տարածք տեղափոխելը ցածր է և անընդունելի», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ֆլեշմոբին միանում են ավելի ու ավելի շատ հայ հայրենակիցներ

«1,5 տոննա ծիրանը Հայաստանի հասարակ գյուղացիների հսկայական աշխատանքն է, ովքեր աճեցրել, հավաքել և մեզ են ուղարկել բնության այս բարիքները։ Այդ ընտանիքները մի ամբողջ տարի ապրում են ծիրանի վաճառքից ստացված գումարներով: ԵԿԵՔ աջակցենք այս մարդկանց և թույլ չտանք, որ իրենց ընտանիքներն անցնեն ավելի մեծ փորձությունների միջով, քան արդեն կա՝ պատերազմ, համաճարակ… », - գրել է ֆեյսբուքի օգտատեր Ելենա Նաշիկյանը:

Հայկական ծիրանի համար արդեն հսկայական հերթեր արդեն գոյանում։ Բեռնատար մեքենաները գալիս են մեկը մյուսի հետևից, իսկ անուշահոտ պտուղները վաճառվում են մի քանի ժամվա ընթացքում:

Օգտատեր Էդգար Համբարձումյանն իր էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես մռայլ մոսկովյան օրով մարդիկ արևահամ ծիրան, սալոր և Հայաստանի այլ բարիքներ գնում արկղերով։

 

Ընդհանուր առմամբ, սոցցանցերը ողոված են հասարակ օգտատերերից մինչև համաշխարհային մեծության աստղերի սկրիներով և կոչերով՝ գնել հայկական ծիրանը։ Հայերն, ինչպես միշտ, ցուցաբերում են համախմբվածության և միասնականության ոգի, ամեն անգամ ապացուցելով, որ ուժը միասնության մեջ է։ Միասին մենք կհաղթե՛նք ում ուզես և ինչ ուզես։