Բավ է պառակտվել
25-07-2015 10:08

Ադրբեջանական զինուժը մեկ օրում հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: