Բավ է պառակտվել
02-04-2016 14:16

Բաբայան. Հակառակորդը մեծ կորուստներ կրելով հետ է շպրտվել

Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտումզինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ, և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր է կատարել, սակայն ստանալով համարժեք պատասխան, հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ», - նշել է Դ. Բաբայանը: Վերջինս ընդգծել է` իրավիճակն այնպես է, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր: Թշնամու նման վարքագիծը խուճապ է առաջացրել սահմանամերձ գյուղերում, շփման գծի մոտակայքում գտնվող քաղաքների և գյուղերի բնակիչները շտապում լքել իրենց տները: Բաբայանը իրավիճակի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և սպասում է կարգավորիչների պատասխանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 1 տանկ, ուղղաթիռ և 1 անօդաչու թռչող սարք: