Բավ է պառակտվել
05-11-2021 12:20

Կրկին հնդկական ամառ․ օդերևութաբանները ներկայացրել են եղանակը հանգստյան օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը Հայաստանում։

Նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 6-9-ը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կանխատեսվում է պարզ եղանակ։

Քամին կլինի արևելյան՝ վայրկյանում 5-10 մետր արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի.

Երևանում ուրբաթից երեքշաբթի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 14-17-ի սահմաններում։