Բավ է պառակտվել
27-09-2019 15:14

Վաղ հոկտեմբերին Երևանում կսկսվի ետամառը

Հայհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին:

“Վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք, և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում են արևառատ ու շատ տաք օրեր։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30 - 31 աստիճանի” գրառում է արել Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում։