Բավ է պառակտվել
19-07-2018 21:32

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրությամբ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու իրացմանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, տվյալներ ստացվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: