Բավ է պառակտվել
14-02-2014 11:03

Բարեգործական ճաշարաններից օգտվում են 2400 շահառու

Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում գործում է բարեգործական 16 ճաշարան:
2013 թվականի ընթացքում ճաշարանների շահառուների թիվն անցել է 2400-ից:
Բարեգործական հիմունքներով գործող ճաշարաններում օրական մեկ անգամ անվճար մատուցվում է տաք կերակուր:
Ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: