Բավ է պառակտվել
07-08-2019 18:21

BBC - ին անրադարձել է Մարտի 1 իրադարձություններին

<<ԲիԲիՍի>>-ի (BBC - խմբ․) գործակալությունը այսօր հրապարկել էր հոդված ՝<<Ով կրակեց Երևանում ցուցարարների վրա 2008 թվականին>>, վերտառությամբ Լրատվամիջոցը մանրամասնորեն նկարագրել է քննության ընթացքը՝ նշելով նաև կրակելու հրամանն արձակած կոնկրետ անձանց անուններ, և հիշեցնելով, որ գործով անցնում են երկու նախկին նախագահ ու երկու գործարար-պատգամավոր: Մասնավորապես հոդվածում ասվում էր,որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ գեներալ Սամվել Կարապետյանն է ղեկավարել ցուցարարների դեմ զենքի օգտագործումը: Հոդվածում նշվում է, նաև,որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։
Լրագրողները Ռոբերտ Քոչարյանի փաստաբաներից ժշտեօլ ,թե արդյոք իրենք ծանոթ են նման ցուցմունքների՝ փաստաբան Խուդոյանն ասաց, որ չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքը հաստատի։
<<Պետք է պարզել՝ ի՞նչ է հասկանում հոդվածագիրը՝ նշելով, որ գործով պարզ է դարձել։ Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականությու՞ն են կամ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ այս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա պետք է դա հաստատի։ Պնդում եմ, որ մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»։

Լրագրողի հարցին, թե չկա՞ն փաստեր, որոնց հիման վրա քննիչները նման հարցեր են տվել, փաստաբանը կրկնեց, որ ՀՔԾ-ի կողմից իրենց տրամադրած գործի նյութերում նման տեղեկություններ չկան։

<<Մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ տվյալ, որ այդ հոդվածում նշված հանգամանքները հաստատվում են։ Ընդամենը քննիչի հարցերն են այդ մասին», - ավելացրեց Խուդոյանը։
Լրագրողի դիտարկամանը, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ վերականգնված փաստաթղթերի մեծ մասը վերաբերել են <<Մարտի 1-ին>>, Օրբելյանն ասաց, որ դիմել են Քննչական մարմնին՝ պատճենահանելու «Մարտի 1»-ի ամբողջ գործը։
Օրբելյանն ասաց,որ Մարտի 1-ի քրեական գործն ընդհանուր առմամբ շուրջ 600 հատոր է և իրենք դիմել են ՀՔԾ-ին, որպեսզի դրանք տրամադրի պաշտպանական կողմին՝ ծանոթանալու համար։
«<<ՀՔԾ-ն մեզ մերժել է տրամադրել ու այժմ բողոքարկում ենք ՀՔԾ-ի այդ որոշումը։ Քանի որ մենք նախկինում ունեցած նյութերը չենք տեսել, հիմա կդժվարանանք ասել, թե ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում ինչ նյութեր են հայտնվել այնտեղ: Այդ նյութերն իրականում մեզ շատ հետաքրքիր են, քանի որ ենթադրում ենք, որ դրանց մեջ կարող են լինել այն նյութերը, որոնց մասին պարոն Քոչարյանը խոսում էր >>, - ասաց Օրբելյանը։