Բավ է պառակտվել
14-06-2021 22:58

BBC-ին շոկային մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում խոշտանգումների մասին․ «մարդիկ ոռնում էին, աղաչում Աստծուն, մայրիկ էին կանչում»

18+ նախազգուշացում. հոդվածը պարունակում է բռնի գործողությունների նկարագրություն

Ադրբեջանցի զինվորականների զանգվածային խոշտանգումների աղմկահարույց գործը, որը հայտնի է որպես «Թարթառի գործ», կրկին քննարկվում է իշխանությունների և իրավապաշտպանների կողմից, հաղորդում է BBC- ն: 2017 թ․ հարյուրից ավելի զինվոր խոշանգումների զոհ է դարձել զորամասում, որտեղ նրանցից պահանջել են խոստովանել, որ իրենք լրտեսում են հօգուտ Հայաստանի, նրանցից շատերը զոհվեցին: Անցել է չորս տարի, սակայն նոր մանրամասներ են շարունակում բացահայտվել:

Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքները և կոչ են անում չվերադառնալ անցյալին: Իրավապաշտպաններն էլ պնդում են, որ խոշտանգումների պրակտիկան արմաախիլ չի արվի և կշարունակվի, եթե ամեն ինչ թողնվի այնպես, ինչպես կա: Իսկ ողջ մնացածները հույս ունեն, որ հանցագործներն, այնուամենայնիվ, կպատժվեն:

BBC-ի ադրբեջանական ծառայության ֆիլմում նախկին զինվորական Ռուսլան Մամեդովը պատմում է իր պատմությունը:

Երբ պայմանագրային Ռուսլան Մամեդովին և երեք ուրիշ զինվորի տարել են հին զորամաս, նրանց նախ մերկացրել են: Նրանք բարձրացան երկրորդ հարկ, որտեղ առաջինն, ինչ տեսել են, եղել է պատգարակի վրա դրված այլանդակված դի: «Ես նայում էի դիակին, նրա դեմքը սարսափելի տեսք ուներ, ինչպե՞ս ձեզ ասեմ, նույնիսկ վթարից հետո դեմքերն այդքան այլանդակված չեն լինում, և նրա բերանում ատամներ չկային», - ասում է Մամեդովը BBC-ին տված հարցազրույցում։ - Ինձ ասացին․ եթե չես ուզում նրա նման լինել՝ կամ ընդունիր մեղքը, կամ անուն տուր»:

Զինծառայողին չեն բացատրել, թե ինչում են մեղադրում։ Նա չգիտեր նաև, թե ում անունն է պետք տալ, ոչ մի վատ բան ծառայակիցների մասին չէր մտածում։ Միջանցքի երկայնքով դռներ էին դեպի փոքր սենյակներ, որտեղից լսվում էին լացի ու գոռոցի ձայներ. «Ասես սպանդանոց լիներ, ամբողջ հատակն արյան մեջ էր, մերկ ոտքերը սահում էին հատակի վրա․․․ այնպիսի ճիչեր էին լսվում, մարդիկ ոռնում էին, աղաչում էին Աստծուն և մայրիկ էին կանչում»:

Մամեդովը հրաժարվել է զրպարտել իր ծառայակիցներին, և նրան սկսել են խոշտանգել։ Խոշտանգումները շարունակվել են 20 օր:

Ո՞րն է «Թարթառի գործը» և որտե՞ղ է դա

Այսպես են անվանում զանգվածային խոշտանգումների մասին գործը, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանի Թարթառի շրջանում: Այդ ժամանակ մի խումբ ադրբեջանցի զինվորներ մեղադրվեցին Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Ավելի քան հարյուր զինվորականներ ենթարկվել են խոշտանգումների, նրանցից ավելի քան 10-ը մահացել է: Զինվորականներին հարցաքննության են տարել Ղարաբաղի հետ սահմանակից Թարթառի շրջան, որի մի մասը վերահսկվում էր հայկական ուժերի կողմից:

Այդ օրերին Թարթառում մտնում էին մարդկանց տները, խաբեությամբ տանում նրանց, նրանցից առնվազն 11-ին մահացած են վերադարձրել: Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ միայն մայիսի 7-8-ի ընթացքում ձերբակալվել է 48 մարդ։ 2018 թվականին, երբ դեռ «Թարթառի գործ» բառակապակցությունը չէր հայտնվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում իրավապաշտպան կազմակերպությունները զեկույց էին հրապարակել, որտեղ թվարկել էին խոշտանգումներից զոհված մի քանի զինվորականների անուններ՝ պահանջելով հետաքննություն անցկացնել։ Նույն ժամանակ, 2017-ի մայիսին Պետանվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են հայտնել են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների ձերբակալության մասին։ Անուններ չեն հրապարակվել։ Եվ սա է մինչ այժմ հրապարակված ամբողջ պաշտոնական տեղեկությունը։

Առայժմ իրավապաշտպաններին հայտնի է ավելի քան 100 զինվորականի՝ շարքային զինծառայողների ու սպաների մասին, որոնք տեղի դատարանների կողմից ճանաչվել են խոշտանգումների զոհ։ Նրանցից 11-ը խոշտանգումների հետևանքով մահացել է։ Եվս 24 մարդ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով դատապարտվել է 12-20 տարվա ազատազրկման․ իրավապաշպանները համոզված են, որ խոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով։ Խոշտանգելու համար 12 մարդ դատապարտվել է 3․5-ից 10 տարվա ազատազրկման։
Ուժայինների միջև պայքարից մինչև արդարության հույս

Այս տարվա ապրիլին խոշտանգողների գործերը վերադարձվել են Վերաքննիչ դատարան: Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ նրանց պատժի ժամկետները կարող են երկարաձգվել, բայց ոչ մեկին 10 տարուց ավելի չի տրվի: Ապրիլին դատարան վերադարձվեց նաև դավաճանության համար բանտարկվածներից մեկի գործը։ Իսկ խոշտանգումների 10 զոհի գործերը ՄԻԵԴ հասան այս տարվա ապրիլին:

Իրավապաշտպանները իշխանություններին կոչ են անում «Թարթառի գործով» նոր դատաքննություն անցկացնել և ներում շնորհել դավաճանության համար դատապարտվածներին։

Աշխատանքային խումբը, որի կազմում է Ջաֆարովը, առանձնացրել է «Թարթառի գործով» 25 դատապարտվածի գործերը, որոնք համապարփակ քննության կարիք ունեն: «Առայժմ լուրջ քայլեր չկան, բայց դրանք, ինձ թվում է, կլինեն», - ասում է Ջաֆարովը, ով փետրվարին այս խնդրանքով դիմել է նախագահին:

Իշխանությունները շահագրգռված են «Թաթառի գործով», ասում են իրավապաշտպաններն ու քաղաքագետները, և բացատրում դա ուժայինների ներքաղաքական պայքարով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսը չի բացառում, որ նախագահ Իլհամ Ալիևը կարող է օգտագործել «Թարթառի գործը» ուժայինների խմբավորումներից մեկից ազատվելու նպատակով։ «Այդ պատճառով այժմ բոլորը սկսեցին խոսել Թարթառի գործի մասին, իսկ երբ մենք սկսում էինք 2017-ին՝ համատարած լռություն էր», - ասում է նա:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համաձայն է Յունուսի հետ. «Այն փաստը, որ սա հանկարծ արդիական է դարձել հիմա նշանակում է, որ ինչ-որ մեկին պետք է պաշտոն, իշխանություն»: Բայց այս դեպքում, եթե պետությունը որոշի երկրորդ դատավարությունն անցկացնել աղմկահարույց գործով, արդարության հույս է հայտնվում: «Խելացի ղեկավարը, սրությունը մեղմելու համար, կարող է ցուցադրական դատավարություն կազմակերպել, հեռարձակել հեռուստատեսությամբ և համոզիչ ապացույցների հիման վրա պատժել և՛ իրականացնողներին, և՛ պատվիրատուներին, և՛ դեպքերը թաքցնողներին», - ասում է նա:

«Թաթառի գործով» դատապատվածների ծնողների կոմիտեի ղեկավար Նասիր Ալիևը նույնպես նշել է, որ վերջին ամիսներին լրատվամիջոցները սկսել են ավելի ու ավելի շատ խոսել «Թաթառի գործի» մասին: YouTube- ում հայտնվում են նոր տեսանյութեր, տեղական մամուլում նոր նյութեր են հրապարակվում, որոնք, սակայն, պաշտպանում են բացառապես իշխանությունների դիրքորոշումը:

«Հոսանքը միացրեցին, որտեղ պետք է լինեին եղունգներ»

Խոշտանգումներից առաջ կապել են Ռուսլանի աչքերը, որպեսզի նա չտեսնի, թե ով է իրեն խոշտանգում։ Նույնանման հանգամանքների մասին BBC-ին պատմել են նաև այլ տուժածներն ու նրանց հարազատները։
Նրանք կապել են Ռուսլանի ոտքերը կպչուն ժապավենով և սկսել հարվածել կրունկներին. «Ես սկսեցի հիշել իմ ամբողջ մանկությունը»:

Ավելի ուշ նրա վրա սառը ջուր են լցրել և հոսանք միացրել ատամներին, ապա` ոտքերին: Եվ ամբողջ ժամանակ կրկնել են միայն մեկ բան․ «Ընդունի՛ր մեղքդ կամ անուն ասա»։
«Հետո նրանք սկսեցին պոկել ոտքերիս եղունգները, պոկեցին ձախ ոտքիս երկու եղունգը, այնուհետև հոսանք միացրեցին, որտեղ պետք է լիներ եղունգը։ Ես կորցրեցի գիտակցությունս» Ռուսլանը ուշքի է եկել, երբ նրա վրա սառը ջուր են լցրել ու շարունակել պոկել եղունգները։

«Ադրբեջանում չկան խոշտանգումներ, ինչպես որ ԽՍՀՄ-ում չկար սեքս»

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վաղուց էին խոսում Ադրբեջանում հարցաքննությունների ընթացքում և բանտերում մարդկանց սիստեմատիկորեն խոշտանգումների ենթարկելու մասին:

ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները 2004 թվականից ի վեր վեց անգամ այցելել են Ադրբեջան: 2018-ին Կոմիտեն եզրակացրեց, որ «ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ ձևերը կրում են սիստեմատիկ բնույթ, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն կայացրել է որոշում Ադրբեջանում խոշտանգումների վերաբերյալ: Անցյալ ամիս ՄԻԵԴ-ը ճանաչեց, որ 7 ամիս Ադրբեջանի բանտում գտնվելու ընթացքում ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների են ենթարկել և փորձել սպանել։ Ավելի վաղ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել քաղաքական ակտիվիստների, ինչպես նաև բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովի խոշտանգումների վերաբերյալ:

2000 թվականին Ադրբեջանի քրեական օրենսգրքում ավելացվեց հոդված խոշտանգումների մասին: Բայց, ինչպես ասում է Ադրբեջանի իրավապաշտպան շարժման վետերան Էլդար Զեյնալովը, ընդունումից ի վեր այն երբեք չի կիրառվել։ Թե՛ Ջաֆարովը, և թե՛ Զեյնալովը նշում են, որ «Թարթառի գործով» պատժաչափերը հիմնված են այլ, ավելի մեղմ հոդվածների վրա (դրա մասին է վկայում դատարանի եզրակացության օրինակը, որը գտնվում է BBC- ի տրամադրության տակ), չնայած իրավապաշտպանները համոզված են որ եղել են հենց խոշտանգումներ:

«Նույնիսկ եթե ինչ-որ տեղից տեղեկություններ կային, որ զինծառայողների մեջ իսկապես կան դավաճաններ, դա չպետք է հետաքննվեր այս եղանակով», - ասում է Ջաֆարովը: «Հետաքննության մեթոդները նկարագրված են Քրեական դատավարության օրենսգրքում, այլ ակտերում։ իսկ դրանց հետևելու փոխարեն դու հավաքում եք զինվորներին և անցկացնում նրանց խոշտանգումների մեքենայի միջով»: Արդյունքում, խոշտանգումների ազդեցության տակ անմեղները խոստովանում են հանցագործությունները, իսկ իրական հանցագործները խուսափում են պատժից, հավելում է իրավապաշտպանը:

«Ասացին, իբր բերել ենք որդուդ, նա մյուս սենյակում է, մենք հոսանք ենք միացրել նրան»

Երբ խոշտանգումները չէի գործում, զինվորներին շզնտաժի էին ենթարկում։ Ավելի վաղ, դատապարտված ժամկետային զինծառայող Նատիկ Գուլուզադեի հայրը՝ Էլբրուսը, BBC- ին հայտնել էր, որ իր որդուն սպառնացել էին ծնողների ձերբակալությամբ: Բանտում գտնվող մեկ այլ զինծառայող Նասիր Ալիևի հայրը՝ Մեհման Ալիևը պատմում է, որ իր որդուն տանջամահ արված զինվորների դիակները, նկարագրել շատ նման խոշտանգումներ (ջուր լցնել, հոսանքահարել, փայտերով ծեծել, և սպառնացել են, որ կտտանքների կենթարկեն նաև իր հարազատներին:

Նույնն է ասում և Ռուսլանը: «Ինձ ասացին, թե, բերել ենք քո որդուն, նա մյուս սենյակում է, մենք նրան հոսանք ենք միացրել, - ասում է նա, - «իսկ ես հավատացի, հասկանում եք, ես այնտեղ այնպիսի բաներ էի տեսել, որ չէի կարող չհավատալ»: Եվ կրկին նա լսում էր նույն արտահայտությունը. «Ասա անունը կամ խոստովանիր մեղքը»:

Ռուսլանին սկսել են հարվածել փայտերով և մեկ հարվածով կոտրել կրունկի վերևի ոսկորային ելուստը: «Եվ բոլորն էլ նույն բանն էին ասում, նայիր, այնտեղ էո որդուն են սպանում, իսկ ես անընդհատ մտածում էի, թե ում անունն եմ տալու այնտեղ, ստելու եմ, մեկին զրպարտելու, ինչպե՞ս ասեմ, որ ինչ-որ մեկը հայերի համար է աշխատում, կամ ինչ-որ բան է արել, կամ ինչպես խոստովանեմ, դավաճան կլինեմ, - հիշում է նա: - Եվ այդ ժամանակ ես ասացի նրանց․ սպանեք և ինձ, և որդուս»:

Այս խոսքերից հետո նրան (դեռ կապած աչքերով) տարան մեկ այլ սենյակ, և այնտեղ ասացին ինչ-որ մեկին. «Նա մեղքը չի ստանձնում և հարազատ որդու վրայով է անցնում»:

Խոշտանգումները շարունակվել են մինչև մայիսի 27-ը (այսինքն` 20 օր): Նրան և մյուս զինվորներին գրեթե չէին կեակչում։ Եղելությունը հիշելիս նախկին զինվորը հաճախ լռում է. «Կներեք, զայրանում եմ, երբ խոսում եմ ՝ ուզում եմ մեկնումեկին հարվածել»:

Մամեդովը պատմում է, որ ոմանց կապկպած նետում էին պատուհաններից դուրս, իսկ խոշտանգումների ժամանակ հաճախ բժիշկ էր ներկա լինում: Նման վկայություններ էին պատմում ականատեսները «Թաթառի գործի» մանրամասների մասին BBC- ի նախորդ տեքստում։

Բժիշկը մի անգամ հարցրել է Ռուսլանին. «Ինչու՞ ես այսպիսի տեսքով», ի պատասխան ինչին զինվորը կատակել է. «Դե, հա, ինքս եմ ինձ այս վիճակի հասցրել»։ Դրանից հետո բժիշկը հարցրել է, թե ինչու Ռուսլանը չի ընդունում իր մեղքը:

Գործ, որի մասին լռում էին

Զանգվածային խոշտանգումների մասին առաջին սարսափելի մանրամասները սկսեցին ջրի երես դուրս գալ դեպքից լոկ մի քանի ամիս անց: Տեղական մամուլում միայն երկու տարի անց սկսեցին պատմություններ հայտնվել այն մասին, թե ինչպես են խեղանդամ դարձրել մի զինվոր, մյուսին՝ սպանվել:

Իրավապաշտպանները միանգամից չհասկացան, որ այս ամենը տեղի է ունեցել միաժամանակ և մեկ տեղում (Թարթառի զորամասերից մեկի վարչական շենքում): 2019-ին մամուլում և սոցիալական ցանցերում զգուշորեն, հաճախ միայն անձնական նամակագրության մեջ, սկսեցին խոսել «Թարթառի գործի» մասին:

Իրավապաշտպան և քաղաքական էմիգրանտ Լեյլա Յունուսը իմացել է առաջին ողբերգության մասին նույն ժամանակ՝ 2017-ի մայիսին, երբ նրան մի մարդ է զանգահարել Ռուսաստանից․ «Զանգահարեղժց և ասաց, որ ադրբեջանցի է, և որ վերջերս ձերբակալվել է նրա ազգական գնդապետ Սալեխ Գաֆարովը, իսկ մի քանի օրից վերադարձրել են նրա դին»։ Ազգական Յունուսին ծանոթացրել է Գաֆարովի մոր և այրիի հետ: Հետո ուրիշ մարդիկ սկսեցին զանգահարել, ոմանք դրսից, այլոք՝ բանտից:

Իրավապաշտպանը «Թարթառի գործի» շուրջ գաղտնիությունը բացատրում է նրանով, որ մի կողմից պետությունը խուսափում էր հրապարակայությոունից, մյուս կողմից էլ մարդիկ սովոր չէին բողոքել, ոմանք վախենում էին, իսկ ոմանք էլ արդարություն էին ակնկալում իշխանություններից:

«Մի բան է, երբ մեղադրյալը իրավապաշտպան է կամ լրագրող, նա սովոր է կռվել, պայքարել, հրապարակել», - ասում է Յունուսը: - «Թարթառի գործով» ձերբակալում էին զինծառայողների, և եթե այն առաջին սպան չպատմեր ինձ դրա մասին, մենք չէինք գտնի այդ գործերը։ Մարդիկ վախենում էին խոսել այդ մասին և շարունակում են վախենալ, քանի որ սովոր չեն պայքարել»։

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, դեռ հայտնի չէ ոչ զոհերի, և՛ խոշտանգումների ենթարկվածների, ո՛չ խոշտանգումների տակ խոստովանած ու բանտում հայտնվածների, ոչ էլ զոհվածների ճշգրիտ թիվը։

«Կարծում եմ՝ 11-ից շատ են», - ասում է իրավապաշտպանը: Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ «տեղյակ է» ոչ թե 25, այլ 78 անձի մասին, ում ենթարկել են խոշտանգումների, ապա մեղավոր ճանաչել դավաճանության մեջ: նույն կարծիքի է նաև Լեյլա Յունուսը (վկայակոչելով զինվորականների և բանտարկյալների շրջանում իր աղբյուրները), բայց նրանց անունները (բացառությամբ 25-ի) իրեն դեռևս հայտնի չեն։

2019-ի ամռանը «Թարթառի գործով» բանտարկվածների ծնողների կոմիտեի ղեկավար Նասիր Ալիևը՝ դատական գործերով լի պայուսակով, շրջում էր բարձրաձայն դատարաններով, որտեղ հավաքվում էին լրագրողները և խնդրում նրանց հանրայնացնել գործը: Այն ժամանակ նրա ցուցակում ընդամենը հինգ սպանված կար, բայց աստիճանաբար այդ խոշտանգումների այլ զոհերի հարազատները սկսեցին կապվել նրա հետ, և այսօր նրանց թիվը հասել է 11-ի:

Ինչո՞ւ է դա տեղի ունեցել

Իրավապաշտպանները տեղի ունեցածի երկու պատճառ են անվանում. երկուսն էլ կապված են 2016 թվականի կարճատև ապրիլյան պատերազմի հետ, երբ Ադրբեջանը որոշ հայկական տարածքներ գրավեց Ղարաբաղում:

Ադրբեջանի իշխանություններն ունեն իրենց վարկածը

Զոհերի հետ զրուցած Ռասուլ Ջաֆարովի կարծիքով, ըստ առաջին վարկածի, ադրբեջանական կողմը վերահսկողություն է հաստատել Թարթառի շրջանի Սեյսուլան գյուղում, այդ մասին զեկուցել են բարձր հրամանատարությանը, ապա ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը հրաման է տվել զինվորներին հեռանալ գյուղից. «Միգուցե դա տեղի է ունեցել դավաճանության արդյունքում, և դրա պատճառով նրանք լքել են իրենց դիրքերը, ուստի անհրաժեշտ էր հայտնաբերել դավաճանությունների շղթա»: Դավաճաններ փնտրել են իրենց իմացած եղանակներով ՝ խոշտանգումներով:

Իրավապաշտպանին այս վարկածն ամենահավանականն է թվում.տՏխրահռչակ զորամասը գտնվում էր հենց Թարթառի շրջանում, 2016-ի պատերազմական գոտուն մոտ, խոշտանգվածներից շատերը «ապրիլյան պատերազմի» մասնակիցներ էին, իսկ խոշտանգումները տեղի ունեցան այդ իրադարձություններից մեկ տարի անց: Այս փաստարկների հետ համաձայն է նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

Երկրորդ վարկածի համաձայն (այն առաջ էին քաշում զոհերից ոմանք, բայց Ռասուլ Ջաֆարովին դա ավելի քիչ հավանական է թվում), մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, ում անունները չեն նշվում դավադրություն են կազմակերպել, որպեսզի ստվեր նետեն ապրիլյան պատերազմում իբր ադրբեջանական հաջողությունների վրա և կոտրեն զինվորների մարտական ոգին։

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ խոշտանգողներն ինքնուրույն են զբաղեցրել Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքը և այնտեղ կտտանքների ենթարկել մարդկանց։

Ջաֆարովը կարծում է, որ նման մասշտաբային գործողություններ հնարավոր չէ իրականացնել առանց իշխանությունների իմացության. «Հրամանատարությունը գոնե կարող էր հարցնել, թե ինչ է կատարվում այստեղ, իսկ եթե չեն հարցրել՝ նշանակում ՝ նրանք էլ կարող է ներգրավված լինեն դրանում», - ասում է նա: - Հետևաբար, «Թարթառի գործը» պետք է վերաքննվի»:

Խոշտանգումների միջով անցած Ռուսլան Մամեդովը համոզված է, որ հրամանատարությունը չէր կարող անտեղյակ լինել, թե ինչ է կատարվում. «Հենց նրանք պետք է դատապարտվեն, և միայն դրանից հետո մեր բանակը կմաքրվի»։ Կատարվածից հետո Մամեդովը լքել է բանակի շարքերը։

«Մայրիկին ասացին, որ ձեր որդին մահացել է, և երեք օրից մենք կբերենք նրա դիակը»:

Խոշտանգումները դադարեցվել են մայիսի 27-ին, բայց Ռուսլանին ազատ են արձակել հունիսի 1-ին:

Մինչ նա գերության մեջ էր, նրա մորն ասել են, որ որդին մահացել է, և որ երեք օրվա ընթացքում դիակը կվերադարձնեն։ «Մայրս կաթված է ստացել, նա մինչ այժմ հիվանդ է, չի կարողանում քայլել», - ասում է նա: «Ես չեմ հասկանում, թե ինչու են եկել և մայրիկին ասել դա»:

Զինվորներին ազատ են արձակել «այնպիսի տեսքով, ասես Կամազ քշած լիներ մեր վրայով»: «Երբ բաց էին թողնում, ասացին, թե, կներես, սխալմամբ ենք քեզ բռնել, թյուրիմացություն է տեղի ունեցել», - պատմում է նա։,- Ես ասում եմ, ինչպես թե կներես, մի ասում ամբողջ մարմինս ծակոտինների մեջ է։ Լավ, մի օր կորող է սխալ լինել, բայց ոչ գրեթե մի ամիս»։

Ռուսլանի երեխաները, կինը և մայրը պատրաստվում էին դիմավորել նրա մարմինը, բայց նա ողջ վերադարձավ: Սկզբում Ռուսլանը բուժվում էր տանը (երբ նրան ազատ արձակեցին, նրան սպառնում էին հաշվեհարդարով բժիշկներին դիմելու կամ բողոքելու դեպքում), և մի քանի ամիս նա վախեցնում էր մերձավորներին իր պահվածքով:

Ռուսլանը երկու որդի ունի, մեկը հիմա 13 տարեկան է, մյուսը՝ 16: «Մարդը փոխվում է 180 աստիճանով, ես այն ժամանակ խանգարված էի, գիշերըները վեր էի թռչում, երեխաների ներկայությամբ գոռում «մի ծեծեք ինձ, պետք չէ հոսանք, ես ոչնչում մեղավոր չեմ»,- հիշում է նա։ - Առանց արթնանալու փախչում էի, պառկում այնտեղ, որտեղ հավերն են քնում, կարծում էի, դա է իմ տեղը»։ Հետո երեխաներին չվախեցնելու համար նա նրանց ուղարկեց պապիկի մոտ ապրելու:

Սկզբնական շրջանում, փողոցում զինվորական կամ ոստիկան տեսնելիս, նա փախչում էր կամ կռանում, եթե մեքենայում էր: Գնում էր բժիշկների մոտ, իսկ նրանք զարմանում էին վերքերը տեսնելիս։ Նա բարձրացնում է արնդրավարտիքը և ցույց տալիս ոտնաթաթից մինչև գրեթե ծունկը հասնող երկար սպին:

Պետության արձագանքը

Ադրբեջանի իշխանությունները գրեթե չեն մեկնաբանում աղմկահարույց գործի վերաբերյալ հաղորդագրությունները: Խոշտանգումների զոհերը, որոնց հետ զրուցել է BBC- ն, կատարվածի մեջ մեղադրվում են Պաշտպանության նախարարության և զինդատախազության աշխատակիցներին՝ տալով նրանց անունները:

Զինվորական դատախազությունը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ(ինչպես և մեկուկես տարի առաջ «Թարթառի գործի» վերաբերյալ BBC-ի նախորդ տեքստի հրապարակումից առաջ): Գլխավոր դատախազությունը կարծում է, որ «մեկնաբանություններտ տեղին չեն»: Պաշտպանության նախարարությունից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:

Սակայն «Թարթառի գործի» մասին BBC-ի ադրբեջանական ծառայության վավերագրական կինոնկարի թողարկումից մի քանի օր անց, մայիսի 10-ին, գլխավոր դատախազ Կամրան Ալիևը առաջին անգամ խոսեց լրագրողների հետ և ասաց. «2017 թ. Թարթառի գործով կատարվել է հետաքննություն։ Այս գործով կոնկրետ մեղադրանքներ են առաջադրվել կոնկրետ անձանց, կայացվեցին համապատասխան դատավճիռներ և գործը ուղարկվել է Գերագույն դատարան»: Ըստ Ալիևի, նշված դեպքի կապակցությամբ հասարակությանը մանրամասն տեղեկություններ են հաղորդվել. «Այս գործի շուրջ աղմուկ բարձրացնելն անհիմն է և անհեթեթ»:

«Բոլորիս խեղանդամ են դարձրել»

Նախկին պայմանագրային զինծառայող Ռուսլան Մամեդովը այն հարյուրավորների թվում չէ, ում տեղական դատարանները ճանաչել են խոշտանգումների զոհ: Նրա բոլոր նամակները ՆԳ նախարարություն և դատախազություն, որտեղ նա պահանջում էր պատժել մեղավորներին, մնացին անպատասխան:

Հիմա նա գրում է նախագահին:

Թարթառում նրա հրամանատարն էր Փոլադ Հաշիմովը (անցյալ ամռանը զոհված հայտնի գեներալ Ադրբեջանում): «Կարո՞ղ է Փոլադի զինվորը դավաճան լինել: Կնոջս եղբայրը զոհվել է ռազմաճակատում, իմ զարմիկն անհայտ կորել է, մեկ այլ բարեկամ զոհվել է վերջին պատերազմի ժամանակ, հայրիկիս հարազատները զոհվել են: Այսքան զոհ մեր ընտանիքում, ինչպե՞ս կարող էինք մենք դավաճաններ լինել»- հարցնում է նա։ - Մե բոլորիս խեղանդամ են դարձրել, և այդ տղաները, ովքեր ծեծվել էին, և այն տղաները, ովքեր իրենց վրա էին վերցրել մեղքը, և նրանց 10-20 տարով դատապարտել են, և նրանք, ովքեր մահացել էեն, բոլորն անմեղ էին»:

Նա հիշում է իր կողքին ծեծի ենթարկված զինվորի պատմությունը. «Մեկը գոռում էր՝ դադարեցրեք ինձ ծեծել, խոստովանում եմ։ Իսկ նրան հարցնում են, թե ինչում է խոստովանում։ Ասում է, տանկ եմ վաճառել։ Դիմակով մեկը ասում է․ տանկը խաղալի՞ք է, տանկը տեղափոխելու համար վերամբարձ կռունկ է հարկավոր»:

Ինչպես և շատերն Ադրբեջանում, արդարություն որոնելու համար նա դիմում է նախագահին. «Ես միայն խնդրում եմ նախագահին, որ բոլոր բանտարկի բոլոր նրանց, ովքեր խոշտանգել են մեզ, իսկ նրանց, ովքեր այնտեղ զոհվել են, շնորհեն շահիդի [նահատակի] կարգավիճակ, իսկ այս անմեղ բանտարկված մարդիկ թող ազատ արձակվեն»:

Կարո՞ղ է «Թարթառը» կրկնվել

Առաջին տարին չէ, որ տեղի և միջազգային իրավապաշտպաններն ասում են, որ Ադրբեջանում խոշտանգումները սովորական պրակտիկա են: Խոշտանգումներն ու ծաղրանքն օգտագործվում են քաղբանտարկյալներին վախեցնելու համար և չեն հետաքննվում:

Դեռևս 2018-ին, մեկնաբանելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցը, որում նշվում էին նաև Թարթառի գործի տուժածները, կոմիտեի ղեկավար Միկոլա Գնատովսկին ասաց. «Եկել է ժամանակը, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում խոշտանգումները վերացնելու համար վճռական գործողություններ ձեռնարկեն ամբողջությամբ կատարեն կոմիտեի առաջարկությունները»: Այն ժամանակ կոմիտեն հերթական անգամ կոչ արեց երկրի քաղաքական մարմիններին հրապարակային, հաստատուն և միանշանակ հայտարարություն անել խոշտանգումների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» մասին:

Իրավապաշտպան Էլդար Զեյնալովի խոսքով՝ խոշտանգումների պրակտիկան սկսվել է 1995 թ.-ին, երբ ձերբակալվեցին և խոշտանգումների ենթարկվեցին այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի՝ ներկայիս նախագահի հոր դեմ ապստամբած Ղարաբաղում կռված զինվորները: Այդ ժամանակվա խոշտանգումների մասին գրել է նաև Պատերազմի և խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտը:

Այդ ժամանակից ի վեր, չնայած միջազգային կազմակերպությունների հորդորներին, բարելավում տեղի չի ունեցել, և, ինչպես ասում է քաղաքական վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն՝ «Թարթառի» նման պատմությունները կարող են կրկնվել: