Բավ է պառակտվել
31-01-2019 18:15

Բելառուսը կօգնի Հայաստանին թարմացնել ուղևորափոխադրող տրանսպորտային պարկը

Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի թարմացմանը, առաջարկում է երկրում վերելակների համատեղ արտադրություն հիմնել։ Այսօր այս հարցերի մասին խոսվել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպման ժամանակ։

Խոսնակը նշել է, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է, և վստահություն է հայտնել, որ կողմերին անհրաժեշտ է հասնել համագործակցության ավելի բարձր մակարդակի, համատեղ ձեռնարկություններ ստեղծել։ “Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակային տնտեսության արդիականացման ծրագրին”,- առաջարկել է Վլադիմիր Անդրեյչենկոն: Մոտ ժամանակներս "Могилевлифтмаш" գործարանի պատվիրակությունը պլանավորում է այցելել Հայաստան: Ըստ Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ բելառուսական կողմը հույս ունի հասնել ընդհանուր հայտարարի և որոշում ընդունել Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելու մասին։ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հարցում: Իր ներդրումը կունենա նաև միջխորհրդարանական հանձնաժողովը, որն աշխատում է համակարգային հիմքի վրա։ Ներկայացուցիչների պալատում հույս ունեն, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա երկրորդ կիսամյակում։ Ըստ խոսնակի, խորհրդարանականները կարող են արդիականացնել միջտարածաշրջանային համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, խոսնակը հույս է հայտնել, որ կարագացվի Մինսկի և Երևանի միջև եղբայրական քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի վրա կատարվող աշխատանքները։ Այժմ այն գտնվում է հայկական կողմի ուսումնասիրության ներքո։

Իր հերթին Արմեն Գեվոնդյանը նշել է, որ մտադիր է նպաստել երկկողմ հարաբերությունների ամբողջ դաշտի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական փոխգործակցության, մարդասիրական շփումների զարգացմանը: Դեսպանը համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման մեծ հեռանկարներ է տեսնում, այդ թվում՝ հաշվի առնելով ԵՏՀ-ի կարողությունները, ԱՊՀ հարթակում: