Բավ է պառակտվել
16-03-2019 15:05

Բենզատարը կողաշրջվել է Աշտարակի կամուրջի մոտ, մեկ տոննայից ավել բենզին է արտահոսել

ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ Հայաստանի Արագածոտնի մարզի ճանապարհին, Աշտարակի կամուրջից ոչ հեռու բենզատար է կողաշրջվել։

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը ցերեկը, դեպքի վայր են մեկնել փրկարարներ։

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան մայրուղու 1-ին կմ-ին, ճանապարհատվածի երթևեկելի մասում կողաշրջվել է 2,4 տոննա բենզին տեղափոխող “ԳԱԶ-52՛ մակնիշի բենզատար, շուրջ 1 տոննա բենզին է արտահոսել ճանապարհին և առաջացել է հրդեհի վտանգ։ Տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազերծել են ավտոմեքենան, մաքրել ճանապարհածածկը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան։