Բավ է պառակտվել
25-06-2018 19:52

Բերման է ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը

Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Հայտում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հաստատելով, որ համացանցում տարածված տեսանյութում բերման ենթարկվող անձը հենց Ալեքսանդր Սարգսյանն է: Ոստիկանությունը, միաժամանակ, հերքում է, թե բերման է ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: