Բավ է պառակտվել
27-08-2018 16:44

Անվճար ծննդալուծում Հայաստանում՝ առասպել թե՞ իրականություն

Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը հայտարարում է երկրում ծնեիլության մակարդակի բարձրացման անհրաժեշտության և այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, այդ թվում՝ հղիության ամբողջ ընթացքում և ծննդաբերության ժամանակ տրամադրվող անվճար բժշկական սպասարկման մասին։ Սակայն որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը կարելի է իմանալ միայն անձամբ անցնելով այդ բոլոր փուլերը։
Հղիության տասներկուերրորդ ամսում, երբ հիվանդանոցը պետք է հաշվառի կնոջը, ինձ հայտնեցին, որ անհրաժեշտ է վճարել 50 հազ․ դրամ։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ազգային ինստիտուտի բուժքույրը տեղեկացրեց, որ գումարը կարելի է վճարել հղիության ամբողջ ընթացքում՝ մաս-մաս, վճարման անհրաժեշտությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ ես ինքս եմ ընտրել հիվանդանոցում աշխատող այն բժշկին, ով կվարի ինձ հղության ամբողջ ընթացքում և կընդունի ծնունդը։ Միաժամանակ նա վրդովված նշեց, որ “մյուս կողմից բոլոր հետազոըություններն ու անալիզներն անվճար են”՝ կարծես քեզ ողորմածություն են անում, այլ ոչ թե կատարում օրենքի պահանջը։
Շենգավիթի բժշկական կենտրոնում բժիշկներից մեկը հայտնեց, որ իրենց մոտ այդ գումարը կազմում է 60 հազ․ դրամ, և այն սահմանված է հիվանդանոցի ղեկավարության կողմից։ Հարկ է նշել, որ հղիության ժամկետի վերջում Հանրապետական բժշկական կենտրոնում, երբ տխրահռչակ 50 հազ․ դրամն արդեն վճարված էր, ինձ տեղեկացրեցին, որ անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 10 հազ․ դրամ, քանի որ “հիվանդանոցի ղեկավարության որոշմամբ” գները բարձրացել են։ Ի դեպ, գումարը վճարում ես դրամարկղ, որտեղ կտրոններ են դուրս գրում, որոնք, սակայն, առձեռն չեն տրվում, այլ կցվում են քարտին։
ՀՀ առողջապահության նախարարությունում հայտարարեցին, որ ունենալով Երևանի գրանցում՝ ես կարող եմ հաշվառվել ցանկացած կլինիկալում․ հարկավոր է միայն պոլիկլինիկայից, որտեղ ես ամրագրված եմ, փաստաթուղթ ներկայացնել առ այն, որ ես այնտեղ հաշվառված չեմ։ “Եթե դուք ունեք Երևանի գրանցում՝ ոչ մի վճարում չի արվում։ Ամբողջ բուժօգնությունը հղիներին տրամադրվում է անվճար՝ եթե դուք որևէ հատուկ բուժում չեք ստանում”, - նշեցին առողջապահության նախարարությունում։
Այո՛, 9 ամիսների համար 60 հազ դրամը զգալի գումար չէ (եթե դուք ունեք միջին ամսական եկամուտ՝ խմբ․), սակայն հաշվի առնելով հղիների այն քանակը, որն ունի ծննդատունը, կարելի է միայն ենթադրել, թե ինչ եկամուտ են նրանք ապահովում։
Արդարության համար պետք է խոստովանել, որ ստանդարտ հետազոտություններն ու անալիզները իրոք անվճար արվեցին։ Սակայն եթե դու կյանքի ընթացքում ունեցել ես առողջական որևէ խնդիր, իսկ իդեալական առողջություն ունեցող մարդիկ, մեղմ ասած՝ հազվադեպ են հանդիպում, ապա բժիշկներն անընդհատ կմատնանշեն այդ խնդիրը և կուղարկեն քեզ այլ լաբորատորիաներ՝ թանկարժեք անալիզներ հանձնելու։ Որոշ անալիզների գինը հասնում է մինչև 400հազ․ դրամ (մոտ 800 դոլար)․ Ի դեպ, լաբորատորիաներն էլ հենց այնպես չեն ընտրվում․ ամեն բժիշկ ուղղորդում է քեզ այնտեղ, որտեղից տոկոս է ստանում հանձնված անալիզների գումարից, և հաճախ դա կազմում է գնի 20-40%-ը։
Ինչ վերաբերում է ֆինանսական ծախսերին, ապա բուժքույրն ինձ ասաց, որ իմ ցանկությամբ վերջում կարող եմ “շնորհակալություն հայտնել բժշկին”։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում հաջող վիրահատությունից կամ երեխա ծնվելուց հետո ընդունված է այսպես կոչված “մաղարիչ” անել բժշկին։ Փորձառու ծնողները տեղեկացրին, որ կեսարյան հատման դեպքում, ինչի համար իմ մոտ առկա էին բոլոր ցուցումները (բժշկական ցուցումների դեպքում հիվանդանոցը պարտավոր է բացարձակ անվճար կատարել այդ վիրահատությունը)՝ “մաղարիչի” գումարը պետք է տատանվի 100-200 հազ․ դրամի սահմաններում։ Անշուշտ, դու կարող ես չվճարել, բաըց երբ խոսքը գնում է երեխայի առողջության մասին, որպես օրենք՝ ոչ մի գումար ափսոս չի։ Բացի այդ հիվանդանոցի միջանցքներում բժիշկների խոսակցություններն այն մասին, որ ոչ ոք չի ուզում վերցնել “անտեր” հիվանդներին, ովքեր վերջում հաստատ ոչինչ չեն վճարի՝ ստիպում են ոչ մի բանում չտնտեսել։ Եվ բժշկական անձնակազմը լավ տեղեկացված է դրա մասին, ամբողջ բիզնեսը կառուցված է դրա վրա: Չէ որ չծնված երեխայի առողջությունը շահարկելը՝ չնայած անհարգի է, բայց շատ հեշտ է և շահավետ, հատկապես երբ գործ ունես հղի կնոջ հետ, ով կարող է չիմանալ իր իրավունքները:
Երբ գալիս է ծննդաբերության ժամանակը քեզ առաջարկում են ընտրել վճարովի կամ անվճար պալատ։ Պալատի մեկ օրվա արժեքը 5 - 20 հազ դրամ է կախված հարմարությունների՝ զուգարան, տաք ջուր, խնամողի համար երկրորդ անկողին, առկայությունից։ Անվճար պալատում դու գտնվում ես երեք ծննդկանների հետ, զուգարանն ու լողարանը միջանցքում են։ Այնպես որ ընտրություն կա, չնայած դժվար է պատկերացնել, որ այդպիսի վիրահատությունից հետո, երբ առաջին երկու օրը շատ դժվար է անգամ մահճակալից վեր կենալ, երբ քեզ թույլ չեն երեխայիդ գրկել (երկու կիլոգրամից ավել ծանրություն) ինչպե՞ս է հնարավոր լինել առանց օգնականի կամ միջանցքի վերջում գտնվող զուգարան գնալ։ Չնայած բուժքույրերը ուշադիր կլինեն քո նկատմամբ, եթե գրպաններն ամեն օր փոքր գումար դնես՝ հղիների նման քանակի պայմաններում ի վիճակի չեն լինի անընդհատ քո կողքին գտնվել, խնամել փոքրիկին կամ օգնել քեզ վեր կենալ մահճակալից և տեղաշարժվել։
Այո, հարկ է ընդունել, որ Հայաստանի առողջապահության համակարգում շատ անելիքներ կան և մնում է հույս ունենալ, որ նոր նախարարի օրոք, եթե ոչ բոլոր, ապա՝ որոշ թերություններ կվերացվեն։

Հեղինակային հոդված