Բավ է պառակտվել
18-07-2022 14:14

Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ

Հայաստանի ԱԻՆ 911 ծառայությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 277 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 169 դեպք»,- ասաց նա երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում:

Մկրտչյանը նշեց, որ հաշվի չառնելով վերջին շաբաթը՝ նկատվում է հրդեհների թվի նվազում։ «Եթե նախորդ տարվա հուլիսի 1-17-ը գրանցվել է հրդեհի 525 դեպք, ապա այս տարի՝ 395»,- ասաց նա՝ հավելելով, որ նվազումը կազմել է մոտ 25 տոկոս։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով՝ հրդեհների դեպքերի մեծ մասն արձանագրվել է տեղի ունեցել խոտածածկ, բուսածածկ տարածքներում․ անցած տարի հուլիսի 11-17-ը գրանցվել է 98 նման հրդեհ, իսկ այս տարի՝ 130։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է, ԱԻՆ-ն ունի բավարար ուժեր և միջոցներ։

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ դեպքերի մեծ մասն արձանագրվել է Երևանում, ինչպես նաև Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում։