Բավ է պառակտվել
05-10-2020 12:58

Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Ես էլ անձամբ ստանում եմ օրական հազարավոր զանգեր ու նամակագրություններ ողջ հայությունից, աշխարհի բոլոր ծայրերից, և մեր հիմնական միջոցներն այս պահին ավելի նպատակահարմար կլինի ուղղենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որովհետև ճակատն ու թիկունքը միասնական են: Եթե ամուր է թիկունքը, ամուր է ճակատը, և հաղթանակը պետք է բոլորս միասին կերտենք՝ ողջ հայությամբ»,- ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց այս կարևոր փուլում ուղղել միջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Անդրադառնալով մարտի դաշտում զոհվածների տվյալների անճշտություններին՝ ԱՀովհաննիսյանն ասաց, որ ինտենսիվ պատերազմ է, և կարող են լինել բազմաթիվ դեպքեր, որ ուշ հայտնաբերվեն և սխալ տեղեկություն հաղորդվի վիրավորների և զոհերի վերաբերյալ:

«Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, մաքսիմալ աշխատում ենք կարճ ժամանակում սխալները շտկել և հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- ասաց Հովհաննիսյանը:

«Սփյուռքը և Հայաստանը միասին պետք է ապահովեն թիկունքը, առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ նշելով, որ համայն հայությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին։

«Սա միայն համազգային դրամահավաք չի։ Այս դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, որովհետև աշխարհի գրեթե բոլոր համայնքները մասնակցում են այս գործին։ Մարդիկ օգնություն, գումարներ են ուղարկում։ մեր գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների հեռախոսներն անհամար զանգեր են ընդունում», — իրադրությունը ներկայացրեց Արշամյանը։
Վերջինիս խոսքով՝ դրամահավաքին սատարում են Սփյուռքում գործող բազմաթիվ բարեգործական կառույցներ, Հայոց Եկեղեցին, քաղաքական կուսակցություններ, անհատներ։

Վերջին երեք լավ լուրերը հայտնեց Արշամյանը՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը՝ յուրաքանչյուրը 3 միլիոն դոլար են փոխանցել հիմնադրամին։ Լոս Անջելեսում Ալ Եսայանը և իր ընկերները նույնպես հավաքագրել են 1 միլիոն դոլար և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոսքերով եկած գումարները տնօրիվում են միասնական որոշմամբ, քանի որ այս դրամահավաքը հայտարարվել է միասնական որոշմամբ։ Միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման, մեքենաների գնման, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման համար, այսինքն գումարները ծախսվում են հումանիտար ուղղությամբ, ըստ անհրաժետության», — մանրամասնեց Արշամյանը։

 

 

Արմինե Գևորգյան