Բավ է պառակտվել
02-03-2022 12:24

Գիժ մարտը․ Հայաստանում սպասվում է ձյուն, քամի և ջերմաստիճանի նվազում մինչև 12 աստիճան ցուրտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, մարտի մարտի 4-ին և 5-ին ցերեկը առանձին շրջաններում, մարտի 2-3-ին և 4-իի գիշերը պարբերաբար բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 03-05-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 04-05-ին կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 11-15 աստիճան, իսկ հինգշաբթիից կիրակի օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6-9 աստիճան, կիրակի գիշերը սնդիկի սյունը կնվազի մինչև զրոյից ցածր 3-5 աստիճան։

Հանրապետության տարածքում ամենացուրտը կլինի մարտի 6-ի գիշերը Շիրակի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում․ այնտեղ սպասվում է մինչև 12 աստիճան ցուրտ։