Բավ է պառակտվել
08-11-2018 18:52

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի քննչական կոմիտեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ ևս երկու նախկին աշխատակիցների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրել, տեղեկացնեում է կոմիտեի մամլո ծառայությունը։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել չարաշահումներին պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։ Ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Այսպիսով, նոյեմբերի 7-ի դրությամբ տվյալ գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել երեք անձ, որոնցից մեկի՝ ՓԲԸ նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հետախուզվող անձին հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմիններին ներկայացնելու ուղղությամբ։

Տարվում է հետաքննություն է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։