Բավ է պառակտվել
13-07-2021 13:20

Մեղրիի համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածներով

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է դատարանի որոշմամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիքների մեջ՝ հողամասի վարձակալության և օտարման գործարքի հետ կապված:

Խոսքը արգելոցի 0,4388 հեկտար հողատարածքը 25 տարի ժամկետով բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տալու թույլտվության մասին է, սակայն վարձակալը տարածքն օգտագործել է այլ նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և տարբեր շինություններ առանց համապատասխան թույլտվությունների:

Քննություն իրականացնող մարմինը կարծում է, որ Մեղրիի համայնքապետն, իր պարտականություններին հակառակ, չի խոչընդոտել այս վայրում շինությունների կառուցմանը և, խախտելով օրենքը, կազմակերպել է 0.4388 հա հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ անձին օտարելու մրցակցային հիմունքներով գործընթաց
Այս գործընթացն ավարտելու նպատակով, համայնքապետի հրահանգով Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում։

ՔԿ-ն հայտնում է, որ Մեղրիի համայնքապետի, նրա տեղակալի և վարչության գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում պետության իրավունքներին և շահերին պատճառվել է էական վնաս (պատճառված վնասի չափը չի նշվում - խմբ.):

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել: Նախաքննությունը շարունակվում է: