Բավ է պառակտվել
06-12-2022 18:05

Երևանի նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ․ Ն․-ն ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ.Ն.-ն կասկածվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին փաստացի չկատարված աղբահանության ծառայությունների դիմաց ավելի քան 3 միլիարդ դրամի վճարումը հաստատելու մեջ։

Ըստ քննիչների՝ կասկածյալը ղեկավարել է թափոնների կառավարման օպերատորի ընտրության գործընթացը և հաստատել առաջարկներ, որոնք իրականում չեն համապատասխանում պահանջներին:

Բացի այդ, 2015 և 2016 թվականներին «Սանիթեք Ինթերնեյշնլ»-ի և կասկածյալի ընտանիքի անդամի միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:։

Վ.Ն. -ին մեղադրանք է ներկայացվել։

Ըստ լրատվամիջացների՝ խոսքը Վահե Նիկոյանի մասին է, ով 2012-2018 թվականներին զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։