Բավ է պառակտվել
22-08-2019 11:20

Հայաստանի հարավում այրվում է ավելի քան 100հա ծառ և թփուտ (տեսանյութ)

Հայաստանի Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի մակերեսսը կազմում է շուրջ 100հա, տեղեկացվում է ԱԻՆ կայքում”

ԱԻՆ տվյալներով, այրվում են խոտածածկ, թփուտներ, գիհի, կաղնու ծառեր:

Հինգշաբթի առավոտվա դրությամբ տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՕԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 30 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՕԱԿ-ի 20 աշխատակից և գյուղի տաս բնակիչ: