Բավ է պառակտվել
07-09-2022 21:02

Տարվա սկզբից ՃԵԿ խախտման համար վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 1,7 հազ․ քաղաքացի (տեսանյութ)

 

2022 թվականի հունվարի սկզբից մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ վերոնշյալ պատժամիջոցները կիրառվել են պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումների հիման վրա, նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի տարբեր տարածքային բաժիններ։

Նույն ժամանակահատվածում, ինչպես հայտնում են Ոստիկանությունից, բացահայտվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։