Բավ է պառակտվել
17-01-2020 18:57

«Այն սենյակում, որտեղ գտել են Կուտոյանի դին, 3-4 տասնյակից ավելի պարկուճներ ու գնդակներ են եղել․ՔԿ

 

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտանաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից։ Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով։ «Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», — ասաց Արթուր Մելիքյանը։ Ըստ նրա՝ պատերին եղել են կրակոցների հետքեր։
ՔՕ 110 հոդվածի առաջին մաս․ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։
Մելիքյանը հորդորեց հոդվածին առերեւույթ չխաբվել: «Ունենք հետեւյալ դեպքը, հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին գործը հարուցվել է 110 հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ կան, կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ, այս պահին բազմաթիվ վարկածներ ենք դիտարկում: Համալիր փորձաքննություններով եւ մի շարք քննչական գործողությունների արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել: Քրեական գործը հարուցվել է այս պահին ինչ տվյալներ ձեռքի տակ ունենք՝ այդ փաստով: Տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են:
Հարցին՝ դիակի կողքին կոնյակի շիշ հայտնաբերվե՞լ է, ինչպես գրված է մամուլում, ՔԿ պաշտոնյան պատասխանեց, որ փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ։
«Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում», - ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ հարցաքննվածների թվում պաշտոնյաներ չկան։ Իսկ օպերատիվ աշխատողները զեկուցել են, որ երբ եկել են դեպքի վայր, կինն ասել է, որ եկել է տուն և հայտնաբերել է ամուսնու դին։
Հարցին այն զենքը, որը հայտնաբերվել է՝ պարկուճները, գնդակները արդյոք դրանի՞ց են արձակվել, թե՞ ոչ, Մելիքյանը ասաց պարզ կլինի ավելի ուշ:

 

 

Արմինե Գևորգյան