Բավ է պառակտվել
22-11-2022 11:50

Ավելի քան 400 ուսանող է տարհանվել Հայաստանի տնտեսագիտական համալսարանից տարօրինակ հոտի պատճառով

Շուրջ 400 ուսանող և 35 դասախոս են տարահանվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղից տարօրինակ հոտի պատճառով, տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Շենքում գտնվող մարդիկ տարհանվել են։