Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ չորեքշաբթի երեկոյան ավելի քան 863 բեռնատար է կուտակվել “Վերին Լարս” հսկիչ անցակետի ռուսաստանյան կողմում։ Տեղեկատվությունը ստացվել է Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ ժամը 18։07 -ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Բավ է պառակտվել