Բավ է պառակտվել
11-02-2022 18:05

Հարցում․ երևանցիները մեծամասնությունը նոր քաղաքապետ է ուզում ունենալ

Հարցված երևանցիների մոտ 60%-ը ցանկանում է քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման տվյալները։

«Արդյո՞ք անհրաժեշտ է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնել» հարցին «միանշանակ այո» է պատասխանել 41,6 տոկոսը, «ավելի շուտ այո»՝ 19,2 տոկոսը, «ավելի շուտ ոչ»՝ 10 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 11 տոկոսը։

2021 թվականի դեկտեմբերի 22-ին իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ մայրաքաղաքի ավագանու փակ գաղտնի քվեարկությամբ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրա իրավահաջորդ ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանը։

Հարցումն անցկացվել է Երևանում հունվարի 24-ից փետրվարի 2-ը, 800 քաղաքացու շրջանում։