Բավ է պառակտվել
14-05-2019 18:14

Հայաստանի հարցված բնակչության մեծամասնությունը կողմ է Արցախի հետ միավորմանը

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների 50,8 %-ը ղարաբաղյան հակամարտության լուծման իդեալական տարբերակ էն համարում Արցախի հետ միավորումը:

2019 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 9-ը Gallup International -ը հարցում է անցկացրել նվիրված Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում 1 տարվա նշանակմանը:

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանը լրացած 1108 մարդ ինչպես Երևանում (հարցվածների ընդհանուր թվի 33%-ը), այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում (67%):

«Հայաստանի և Արցախի հետ միավորմանը կողմ է արտահայտվել հարցվածների 50,8%-ը, 44%-ը կարծում է, որ Արցախը պետք է մնա առանձին անկախ պետություն»,-ասել է Նավասարդյանը;

Ընդ որում, Ստեփանակերտը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի նախաձեռնությանը լիովին կողմ է հարցվածների 58,1%-ը, իսկ 31,4%-ը՝ մասնակի։

«Նախաձեռնությանը մասնակի դեմ է արտահայտվել հարցվածների ընդամենը 3,2%-ը, 2%-ը՝ դեմ, 5,3%-ը դժվարացել է պատասխանել»,-ասել է Նավասարդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեց Ադրբեջանից անկախանալուն:

Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանի վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: