Երևանում բերման ենթարկված քաղքացիների մեծ մասը բաց է թողնվել, ասել է ոստիկանության ներկայացուցիչը ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցելու նպատակով հավաքված քաղաքացիներին:
Մինչ այդ ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղաքի ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին, ինչպես նաև պահանջել են իշխանության հրաժարականը: Ընդ որում, նրանք չեն հայտնել, թե ինչ են պատրաստվում անել մինչև իրենց կողմից հնչեցված ժամկետը՝ 00:30-ը, իրենց պահանջները չբավարարելու դեպքում:
Ոստիկանության հայտարարությունը չի բավարարել հավաքավածներին: Իրավապահները կոչ են արել ակցիայի մասնակիցներին դադարեցնել հակաիրավական գործողությունները:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։