Բավ է պառակտվել
15-03-2019 17:15

Երևանի ստրիպտիզ ակումբների մեծ մասը կզրկվի արտոնագրերից

Երևանում 18+ հաստատություններն աստիճանաբար կզրկվեն արտոնագրերից, ասել է հարցազրույցում “Կենտրոն” համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

“Օրինակ, մենք ունենք դպրոցների հարևանությամբ գտնվող ստրիպտիզ-ակումբներ, մանկապարտեզների ներքնահարկերում գործող մերսման սրահներ։ Սեպտեմբերից բոլոր այդ կասկածելի օբյեկտները կդադարեն գործել բազմահարկ շենքներում”,- ասել է նա։

Ըստ Մնացականյանի, եթե ինչ-որ մեը ցանկանում է ստրիպտիզ-ակումբ ունենալ տուրիզմի զարգացման նպատակով, նրանից կարելի գանձումներն իրականացնել ինչպես խաղատներից, որոնք արտոնագրի համար վճարում են 100-150մլն դրամ։

“Ավելի լավ է հինգը լինի, բայց յուրաքանչյուրը, նվազագույնը, 5-6մլն դոլարի ներդրում իրականացնի, որպեսզի որակյալ բան լինի”,-ասել է թաղապետը։